Լրահոս
Քաղաքական
15:18
16.04.25
140

Սլովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Img default alt hy

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Տանյա Ֆայոնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: