Լրահոս
Քաղաքական
13:02
25.05.25
349

Սլովակիայի վարչապետ Ֆիցոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Img default alt hy

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։