Լրահոս
Միջազգային
14:07
16.04.25
184

Սկանդալային մանրամասներ՝ Իրան-ԱՄՆ բանակցություններից. Թեհրանը վստահ է իր ուժերին

 

Ո՞ւր են հասել Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները: Առաջին փուլից հետո Սպիտակ տնից նոր սպառնալիքներ էին հնչել, Իրանն էլ կոպիտ էր արձագանքել դրանց: «Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում մենք ոչ չափից ավելի լավատես ենք, ոչ էլ չափից ավելի հոռետես»,- լրագրողներին ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Նրա խոսքով՝ անթույլատրելի է միջուկային պայմանագրի հետ կապված նախկին սխալները կրկնելը: