Լրահոս
Միջազգային
19:27
19.03.25
199

Սկանդալային ձերբակալությունից հետո Ստամբուլը եռում է բողոքից. Էրդողանի բռնաճնշումները

 

Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Անվտանգության ուժերը խուզարկել են ընդդիմադիր քաղաքական գործչի տունն ու բերման ենթարկել նրան: Իմամօղլուն Թուրքիայում հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն է: «ԱԿՕՍ»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է, որ Ստամբուլի գլխավոր պողոտաները փակ են, տասնյակ քաղաքացիներ դուրս են եկել փողոց`բողոքելով ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: