Լրահոս
Շոու բիզնես
18:30
06.11.22
378

Սկանդալ Մոսկվայի կենտրոնում․ Պավել Պրիլուչնին վիճել է լրագրողի հետ և հայհոյել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Դերասան Պավել Պրիլուչնին Մոսկվայի կենտրոնում հարձակվել է լրագրողի վրա, երբ նկատել է, որ իրեն նկարահանում են։ Tert.am-ի փոխանցմամբ՝ միջադեպի տեսանյութը հրապարակվել է НТВ հեռուստաալիքում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է արտիստը կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի և զոքանչի՝ Գայանեի հետ, դուրս է եկել կինոթատրոնից։ Նա նախ փորձել է վիճաբանել տաքսու վարորդի հետ, որը մեքենան կայանել է իր մեքենայի մոտ, և նկատել է, որ տաքսիստի հետ կոնֆլիկտը ֆիքսել է տեսախցիկը։ Պրիլուչնին մոտեցել է լրագրողին, խնդրել հեռացնել ձայնագրությունը և հեռացել, մի քանի քյալից հետո վերադաձել է և հարձակվել լրագրողի վրա, բռնել նրա օձիքից։

Լրագրողին ստիպել են անջատել տեսախցիկը, սակայն նա շարունակել է արձանագրել տեղի ունեցածը, ձայնագրել, թե ինչ անպարկեշտ արտահայտություններ է անում արտիստը։ Ավելի ուշ տեսանյութը հեռացնելու պահանջներին միացել է դերասանի կինը՝ Զեփյուռը։