Լրահոս
Միջազգային
22:50
14.10.22
157

Սկանդալ՝ ԵԽԽՎ-ում. Հայաստանի պատվիրակի ելույթն ընդհատել են

ԵԽԽՎ-ում թուրք և ադրբեջանցի պատվիրակներն ընդհատել են Հայաստանի պատվիրակի ելույթը, երբ հայ պատգամավորը Հայաստանին ու Ադրբեջանին մեղադրել է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու համար: Հայկ Մամիջանյանի ելույթն ընդհատել է անգամ ԵԽԽՎ թուրք նախագահողը: Մամիջանյանին օգնության են հասել գործընկերները: Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը վեհաժողովի նախագահողին կոչ են արել հետևել կանոնադրությանը: