Լրահոս
Քաղաքական
16:00
24.10.24
244

Սիսիանը նոր քաղաքապետ ունի

Img default alt hy

Սիսիանի ավագանին այսօր համայնքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։

Ավագանու 14 անդամ նրա օգտին է քվեարկել։

Նշենք, որ ՔՊ-ն Սիսիան համայնքում ունի 13 ավագանի, ինչը նշանակում է՝ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկը ընդդիմադիր ավագանիների կողմից է։

Սիսիանի նորընտիր համայնքապետ Հովսեփ Առաքելյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային կենտրոնի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։