Լրահոս
Հասարակական
23:31
13.04.25
1 202

Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մարմին

Img default alt hy

Ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 45-ամյա Լուսինե Թ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։