Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:52
14.10.22
76

Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալի է կալանավորել. նրանցից երեքը հայ են

Սիմֆերոպոլի շրջանային դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալների մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը: