Լրահոս
Քաղաքական
15:25
15.10.22
96

Շվեյցարիայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ․ կայցելեն նաև Ադրբեջանի գնդակոծած բնակավայրեր

Img default alt hy

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին ևս չպետք է մոռանա. այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը, որոնք հոկտեմբերի 15-ին Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Շվեյցարացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում:

Նշենք, որ շվեյցարացի պատգամավորները Հայաստանում են քառօրյա աշխատանքային այցով:

Պատգամավորները նախատեսում են այցելել նաև ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության ենթարկված բնակավայրեր: