Լրահոս
Միջազգային
03:50
25.02.22
3 954

Ուկրաինան սգում է․ Զելինսկին հայտնել է մեկ օրում 137 զոհի և 316 վիրավորի մասին

Img default alt hy

«Նախնական տվյալներով, ցավոք, այսօր մենք արդեն կորցրել ենք մեր 137 հերոսներին, մեր քաղաքացիներին, որոնցից 10-ը սպա են։ 316 վիրավոր է»,- ասել է նա ուրբաթ երեկոյան ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում, որը նա տեղադրել է իր Telegram ալիքում։

Զելենսկին հաստատել է նաև, որ Կիևը կորցրել է վերահսկողությունը Սև ծովում գտնվող Զմեինի կղզու նկատմամբ։ Նրա խոսքով՝ բոլոր ուկրաինացի զինվորականները, ովքեր եղել են կղզում, մահացել են։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ չի լքել Կիևը և իշխանության այլ ներկայացուցիչների հետ միասին մնում է Կիևի կառավարական թաղամասում։