Լրահոս
Կրթություն և գիտություն
14:46
06.04.21
54

Շրջանավարտները բուհ ընդունվելու դիմում-հայտը կարող են լրացնել առցանց. Կարո Նասիբյան

«Նախապատրաստական աշխատանքները վաղուց ենք սկսել, չնայած հայտագրման գործընթացը պետք է սկսվի ապրլի 15-ից մինչև մայիսի 10-ը: Այդ նախպատրաստական աշխատանքները մեզ համար ամենածավալունն են և ամենաաշխատատարը: Նաև արդեն սկսել ենք մարզերով շրջել և հանդիպել բոլոր դպրոցների տնօրեններին, բացատրել կարգը, հայտագրման ձևերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գնահատման և թեստվորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: