Լրահոս
Հասարակական
14:27
28.04.22
212

Շրջակա միջավայրի փոխնախարարի ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն պարունակում քաղաքական տարրեր. պարզաբանում

Img default alt hy

Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը․

Տիկին Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«ԶԼՄ ներկայացուցիչ մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չանել քաղաքական ենթատեքստեր պարունակող անհարկի շահարկումներ։

Տիկին Աննա Մազմանյանը ինքը կփաստի, որ իր աշխատանքից ազատումը չի պարունակում քաղաքական տարրեր։

Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մազմանյանին և հաջողություն մաղթում իր հետագա գործունեության մեջ», նշվել է պարզաբանման մեջ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ազատման պատճառն այն է, որ Մազմանյանը անհնարին է համարում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հետագա աշխատանքը։