Լրահոս
Աշխարհ
12:22
07.11.22
124

Շրի Լանկայի կալանավորների վերականգնողական կենտրոնից շուրջ 100 մարդ Է փախուստի դիմել

Img default alt hy

Նոյեմբերի լույս 7-ի գիշերը 70-ից մինչև 100 մարդ Է փախուստի դիմել Փոլոնարուվա քաղաքի (Շրի Լանկայի Հյուսիս – կենտրոնական նահանգ) կալանավորների վերականգնողական կենտրոնից: Ինչպես հաղորդում Է The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը, փախուստին նախորդել Է կենցաղային հողի վրա վեճը բանտարկյալների կենտրոնում գտնվող երկու խմբերի միջև, որը վերաճել Է խռովության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա մասնակիցները փորձել են հարձակում գործել բանակային զինանոցի և պարենի պահեստի վրա, որոնք գտնվում են կենտրոնի տարածքում, բայց նրանց գրոհը հետ Է մղել պահպանության ծառայությունը: Տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվել են մեկ զինծառայող և մեկ բանտարյալ: Ոստիկանության տվյալներով՝ օգտվելով իրավիճակից, բուժա-վերականգնողական կենտրոնից փախուստի Է դիմել 100-ից մինչև 500 բանտարկյալ: Նրանց մի մասին հաջողվել Է բռնել, մնացածների որոնումը շարունակվում Է: Փոլոնարուվա են ուղարկվել բանակի և ոստիկանության ստորաբաժանումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: