Լրահոս
Տնտեսական
18:40
08.11.22
82

Շրի Լանկան կարող Է 2023 թվականին թեյի արտադրությունն ավելացնել մինչև 300 միլիոն կիլոգրամ

Img default alt hy

Շրի Լանկայում թեյի արտադրությունը, ինչպես սպասվում Է, 2023 թվականին կաճի մինչև 300 միլիոն կիլոգրամ՝ պարարատանյութերի և ագրոքիմիկատների օգտագործման հաշվին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդում Է The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով Ցեյլոնի պլանտատորների ասոցիացիան (ՑՊԱ):

«Շրի Լանկայում թեյի արտադրության ընդհանուր ծավալը 2023 թվականին կարող Է հասնել 300 միլին կիլոգրամի կառավարության կողմից պարարտանյութերի և ագրոքիմիկատների օգտագործման արգելքի վերացումից հետո: Պարարտանյութերի և մի շարք այլ գործոնների հետ կապված խնդիրները հանգեցրել են 2022 թվականին բերքի մի մասի կորստի, բերք, որն, ըստ գնահատումների, կհասնի 260 միլիոն կիլոգրամ ռեկորդային ցածր մակարդակի»,- մեջբերում Է հրատարակությունը ՑԱՊ-ի նախագահի խսքը:

Ըստ երկրի թեյի ինդուստրիայի ազգային կարգավորող մարմինի՝ Sri Lanka Tea Board (SLTB) վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Շրի Լանկայում թեյի միագումար արատադրությունը նվազել Է մինչև 192,37 միլիոն կիլոգրամ 26-ամյա նվազագույնը, ինչը նշանակում Է 42,35 միլիոն կիլոգրամով զգալի նազում 2021 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:

Շրի Լանկան թեյի արտադությամբ աշխարհում զբաղեցնում Է երրորդ տեղը Չինաստանից և Հնդկաստանից հետո և թեյի խոշորագույն արտահանողներից մեկն Է՝ համաշխարհային արտահանության 23 տոկոս բաժնով: Երկրի թեյի արդյունաբերության բնագավառում զբաղված են 135 հազար բանվոր, շուրջ 20 պլանտացիոն ընկերություն, 590 թեյի ֆաբրիկա, ինչպես նաև թեյի 280 արտահանող ընկերություն: Ընթացիկ տարում թեյի արտահանումից հասույթը, փորձագետների գնահատումներով՝ կարող Է կազմել 1,4 միլիարդ դոլար՝ 2021 թվականի 1,3 միլիարդ դոլարի համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: