Լրահոս
Քաղաքական
14:56
29.04.22
411

Շուշիի ազատագրման օրը դու չես լինելու վարչապետ․ զոհված զինծառայողի ծնող

Img default alt hy

Մենք հետճանապարհ չունենք, պետք է պատասխան տան դավաճանները, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներից մեկը։

«Մենք շարժվում ենք օրենքի ուժով, ամեն ինչ անում ենք օրինական, բայց մարդիկ մեզ ստիպում են գնալ այլ քայլերի, մենք գնալու ենք կրիտիկական քայլերի»,- նշել են նրանք։

Ծնողներից մեկը նշել է, որ մինչև մայիսի 8-ը ժամանակ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Կամ դուրս ես գալիս, կամ իմացի մենք ենք գալիս քո հետևից, հաստատ ենք գալու, Շուշիի ազատագրման օրը դու չես լինելու վարչապետ»։