Լրահոս
Հասարակական
19:00
19.03.25
998

Շուրջ 10 օր զոհվածի մայրը, զոհվածի այրին մթության մեջ է բնակվում. Մարգարիտա Խաչատրյան

Img default alt hy

«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակը՝ Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը ՊՆ-ի հաշվեկշռից հանվել և տրվել է Պետգույքի կոմիտեին, որն էլ այն դրել է աճուրդի։

Շենքի բնակիչները հիմնականում զոհվածների և զինհաշմանդամների ընտանիքներ են, որոնց Պետգույքի կոմիտեն, առանց որևիցե զգուշացման, ներկայացրել է վտարման որոշում՝ պահանջելով կա՛մ լքել շենքը կա՛մ գումար հավաքել ու գնել այն աճուրդի միջոցով: Շենքն արժե 400 մլն 300 հազար դրամ:

Բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով կասեցնել վտարման որոշումը, դատական նիստը նշանակված է մայիսին, սակայն մինչ դատական նիստը ՀԷՑ-ը հոսանքազրկել է շենքը՝ նշելով, որ նման պահանջ է ներկայացրել պետգույքի կոմիտեն:

Զոհվածների, անհետ կորածների և զինհաշմանդամների 10-նյակ ընտանիքներ 10 օր է ապրում են առանց հոսանքի:

Մանրամասն՝ տեսանյութում: