Լրահոս
Արցախ
23:00
29.12.22
134

Շուկայականից բարձր գնով ցանկացած ապրանքի իրացումը դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության խախտում․ Արցախի ՏՄՊ վարչություն

Img default alt hy

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ քաղաքացիների ահազանգերի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում վերջին ժամանակաշրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր իրացման գներ:

«Հանձնաժողովը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ շուկայականից բարձր գնով (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում:

Նման երևույթներին ականատես լինելու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք անմիջապես ահազանգել՝

Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55
Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119»,- ասված է հաղորդագրության մեջ։