Լրահոս
Հասարակական
14:46
23.04.22
2 922

«Շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». լուսաբացին Արթուր Վանեցյանն անսպասելի հյուր է ունեցել

Img default alt hy

Ազատության հրապարակում շարունակվում են հանուն Արցախի պայքարի գործողությունները. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը 7-րդ օրն է, ինչ նստացույց է հայտարարել:

«Aysor.am»-ի փոխանցմամբ՝ «Հայրենիք» կուսակցության նախագահն ասել է, որ իրեն  են մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության նախկին անդամներ ու հայտարարել, թե ընդունում են, որ այս իշխանությունը կործանարար է:

«Այդ մարդիկ գալիս են գիշերային ժամերին, օրինակ, այսօր առավոտյան՝ ժամը 05:43-ի կողմերը, մեկն եկավ դիմակով, հետո տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ  գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից»»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վանեցյանը:

Վանեցյանը նշել է, թե այդ անձը պետական պաշտոնյա չէ, բայց հանրային դաշտում շատ ակտիվ աջակցել է այս իշխանությանը: