Լրահոս
Հասարակական
23:56
02.12.22
188

Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

Img default alt hy

Դեկտեների 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցների խաչմերուկում բախվել են Lexus, BMW, Mercedes Sprinter, Volkswagen Passat, Renault Logan և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Վթարի փաստով Գ. Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։