Լրահոս
Հասարակական
22:59
15.10.22
109

Շղթայական վթար «Բելաջիո» ռեստորանի մոտ․ բախվել է 5 ավտոմեքենա

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Անի Մանուկյանի վարած Hyundai մակնիշի, Վահագն Խաչատրյանի վարած Kia մակնիշի, Կարեն Պապոյանի վարած Opel մակնիշի, Տիգրան Բաղդասրյանի վարած Mercedes մակնիշի և Աշոտ Շահնազարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութերն են նախապատրաստվում: