Լրահոս
Քաղաքական
17:35
17.01.23
133

Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

«Աչքովս ընկավ՝ Անդրանիկ քոչարյանի՝ օրերս արված հայտարարությունը, թե՝ «դիրքերը, որ փոխվել են նաև տվել ենք հնարավորություն, որ ընդդիմադիր գործընկերները հնարավորություն ունենան՝ տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո իրենք շատ սակավախոս են, և ասում են, որ Նոր տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում»։

Այո՛ եղել ենք առաջնագծում և Տավուշից մինչև Կապան՝ Ներքին Հանդ մեր ընդդիմադիր պատգամավորներն այցելել են առաջնագիծ, շատ բան ենք տեսել դրա համար էլ քչախոս ենք, աչքերում կրակով զինվորների ենք տեսել, սեփական դիրքը կառուցող ու հպարտացող հրամանատարի ենք տեսել , տեսել ենք հիվանդություններով դժվար քայլող, բայց՝ ազատամարտիկի ոգին պահող կամավորների, տեսել ենք, հպարտացել ենք, բայց տեսել ենք նաև շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել։

Թադևոս Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանը եղել են Ջերմուկի առաջնագծում, որ մոտենաք հարցնեք շատ բան կպատմեն և դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը կհասկանա, որ ոչ թե լավ բան ասելու մեջ քչախոս ենք, այլ՝ երկիրը սիրում ենք։ Երբ քչախոս ենք, քչախոս ենք հանրության առաջ որ թշնամին ինչ -որ բան չանի, ներսում Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղարկելու էն ամեը, ինչ տեսել ենք»,-Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին հիշեցնելով, որ Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է։