Լրահոս
Քաղաքական
21:40
17.10.22
170

«Շատ արագ» առաջիկա շաբաթներին Եվրամիությունը 40 դիտորդ է ուղարկելու հայ-ադրբեջանական սահման

 

Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը ողջունել է Եվրոպական խորհրդի ղեկավարը: Շառլ Միշելը հույս ունի, որ առաքելությունը կօգնի Եվրամիությանն ավելի արդյունավետ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում։ Եվրամիության 40 դիտորդ կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, Ջոզեպ Բորելի խոսքով՝ շատ արագ առաջիկա շաբաթներին: