Լրահոս
Հայաստան
22:45
27.04.22
241

«Շարժումն սկսվել է Արցախից». Արցախը պնդում է իր ինքնորոշման իրավունքը

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները տեղեկություն չունեն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անել: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը: Արցախցի պատգամավորները ուղիղ կապ են տեսնում ապրիլի 14-ին իրենց ընդունած հայտարարության ու Հայաստանի ընդդիմության սկսած բողոքի ակցիաների միջև: