Լրահոս
Քաղաքական
19:52
02.06.22
212

Շարունակելու ենք պայքարը․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին  անդրադարձավ ընդդիմության  կողմից հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ  նիստին։ Նրա խոսքով՝ իշխող վարչակազմն արդեն հայտարարում  է, որ չի մասնակցելու  նիստին։

«Իրենք խուսափում են Արցախի մասին տեսակետ հայտնել։ Մենք սա կարձանագրենք, որից հետո կշարունակենք պայքարը» ,- ասաց Նազարյանը։

Իսկ, թե ինչպես են շարունակելու պայքարը, արդյոք փոփոխություններ  մարտավարական հնարքներում կլինեն, թե ոչ Նազարյանն ասաց, որ չգիտի։

«Կարևորը շարունակելու ենք պայքարը, որովհետև այն խնդիրը, որը դրված է մեր առջև սպասում է իր լուծմանը։ Անկախ նրանից,թե նիստը որ օրը կլիներ, մենք սպասում ենք արձանագրմմանը, որ այս վարչախումբը Արցախի հարցում ունի պաշտոնապես այս դիրքորոշումը»։

Արձագանքելով Արայիկ Հարությունյանի ԱԺ-ում ընդդիմության պայքարի մասին արված այն հայտարարությանը, թե ընդդիմությունը թույլ է և չի կարող շեղել իշխանությանն իրենց ծրագրերից, Նազարյանն ասաց․«Իսկ չի ասել,թե որ ծրագրերից։ Տավուշի մարզի տարածքներն Ադրբեջանին հանձնելո՞ւ նպատակներից, թե Արարատի մարզի տարածքները հանձնելուց։ Հայաստանի դպրոցների պատերին Էրդողանի, Ալիևի և Աթաթուրքի նկարները դնելով, նման գիտափորձ արեցին Սևան քաղաքի դպրոցում։ Դա հենց այնպես դպրոցի նախաձեռնությունը չէր, այլ պետական քաղաքականություն էր։ Այսինքն՝ եթե Սևանում արեցին հաջող անցով, դպրոցը հաջորդ օրը շարունակեց բնականոն ընթացքը, ուսուցիչներն ու տնօրենը չպատժվեց, ապա իրենց պլանը դա էր։ Արայիկ Հարությունյանին հարցրեք, դա՞ էր ձեր ծրագիրը»։

Նրա համոզմամբ՝ բոլոր խնդիրների լուծման բանալին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: