-
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26
«Շարունակաբար թուլացնում են մեր հասարակության զգոնությունը. այս իշխանությունն իր գործելաոճով սպառնալիք է». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․
«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը, ըստ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, այս տարի տարբերվում էր այն իրողությամբ, որ այժմ մեզ համար մարտահրավերները ոչ միայն արտաքին, այլև ներքին են:
«Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով նախօրեի իրադարձություններին, ուղերձներին ու ազդակներին, Ռուբեն Մել քոնյանը մի շարք հանգամանքներ է առանձնացրել:
«Թուրքիան միշտ էլ թշնամական քաղաքականություն է վարել: Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլերի» նշանով ողջույնի ժեստը միշտ էլ եղել է Թուրքիայի քաղաքական մտածողության հիմքում, ինչն ընկալվել է և միշտ համարժեք պատասխան է տրվել Հայաստանի Հանրապետության կողմից:
Որպես պետություն՝ մենք թուրքական խաղաղասիրության կամ թուրքական փոփոխված քաղաքականության մասին երբեք իլ յուզիաներ չենք ունեցել: Բայց հիմա փոխվել է հենց հետևյալը. ճակատագրի հեգնանքով իշխանություն դարձած հատկապես որոշ կերպարներ շարունակաբար և սիստեմատիկ կերպով թուլացնում են մեր հասարակության զգոնությունը ու թե՛ Ազգային ժողովի, թե՛ այլ տարբեր ամբիոններից խոսում են թվացյալ մի «խաղաղասեր» Թուրքիայի մասին, որն իրականում գոյություն չունի: Բացի այդ, նաև քննադատում են հայ հասարակության մեջ մնացած արժանապատվության այն կարևոր հիմքերը, որոնց վրա պետք է վեր հառնի պետականությունը:
Ովքեր խոսում են թուրքական թշնամանքի մասին, նրանց թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ Հայաստանի ԱԺ որոշ մարդիկ ռևանշիստներ են անվանում ու նրանց քայլերը համարում են թշնամական: ԱԺ ամբիոնից նաև խոսում են թուրքատյացության մասին, մինչդեռ այդ նույն ուժը շատ մեղմ, շատ զուսպ գնահատական է տալիս Չավուշօղլուի բացահայտ ռասիստական ողջույնի ոճին և հայտարարությանը: Ոմանք էլ պարզապես խուսափում են Չավուշօղլուի ժեստին անդրադառնալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ երկու պատասխանատուի մեկնաբանություն է լսել երեկ, որոնք խայտառակություն է համարում:
«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ասում է՝ այդ ազգայնական ժեստը չի նպաստի ժողովուրդների միջև երկխոսությանը: Սա նույնն է, որ ասեն՝ Հիտլերի ժեստը չի նպաստի հրեա և գերմանացի ժողովուրդների երկխոսությանը: Այդպես չեն գնահատում ու այդպես չեն արձագանքում բացահայտ ազգայնամոլական ժեստիկուլ յացիային:
Նման արձագանքն ուղղակի խայտառակություն է: Բացի այդ, մեկ այլ կուսակցության լիդեր, որը, պարզվեց, այս իշխանության հետ շատ սերտ կապ ունի և հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ասաց՝ լուսանկարներ չեմ մեկնաբանում: Եթե նորից Հիտլերի հետ զուգահեռ տանենք, նույնն է, թե ասեն՝ Հիտլերի ողջույնով նկարները չեն մեկնաբանում:
Մարդիկ, ովքեր կենդանի Հիտլերին չեն տեսել, հետաքրքիր է, այդ դեպքում ի՞նչն են մեկնաբանում, ինչպե՞ս են Հիտլերին ռասիստ անվանում: Իհարկե, հենվելով լուսանկարների ու մնացած փաստերի վրա: Այնպես որ, նման խուսափող, խուսանավող մեկնաբանությունները բացարձակ վստահություն չեն ներշնչում:
Մեծ հաշվով, հիմա Հայաստանն ու հայ հասարակությունը կանգնած են արտաքին ու ներքին մարտահրավերների առջև. ընդ որում՝ ներքին մարտահրավերները միտված են մեր զգոնությունը թուլացնելուն: Միտված են նաև մեր արժանապատիվ պահվածքը անհասկանալի խաղաղասիրական կեղծ իդեաներով տարվող պահվածքի վերածելուն»,- նկատել է Ռ. Մելքոնյանը:
Վերոնշյալը դիտարկելով նաև մինչ այդ նկատելի պահվածքին, երբ, օրինակ՝ Ալիևի բազմաթիվ հոխորտանքներ ՀՀ-ից այդպես էլ պաշտոնական մակարդակով համարժեք արձագանք չէին ստանում, նա հավելեց.
«Այս իշխանությունը, որն իր քաղաքական իմիջի մասն էր համարում «դուխով» ձևակերպումը, արտաքին քաղաքական ոլորտում ճիշտ հակառակ ոճի քայլեր է անում: Այսինքն, «դուխով» են միայն ներքին տարբեր շրջանակներում ու իրենց քաղաքական ախոյանների հետ բանավիճելիս: Մինչդեռ իրական և արտաքին թշնամու հետ կապված հարաբերություններում այդ նույն կատաղի ատելությամբ, փրփուրները բերանին հայտարարություն անողները դառնում են շատ մեղմ, շատ գրագետ և զգուշավոր բառեր կիրառողներ:
Խոսքը մեկ կամ երկու պատահական դեպքերի մասին չէ, երբ, օրինակ՝ չեն արձագանքել Ալիևին, Չավուշօղլուին կամ մեկ ուրիշին: Դեպքերը շատ են: Կարծում եմ՝ այս իշխանության պարագայում սա օրինաչափություն է, ինչը ցույց է տալիս նրանց քաղաքական մտածողությունն ու ոճը: Ու եթե սա ևս կապենք մեր վերոնշյալ դիտարկումների հետ՝ հատկապես առկա մարտահրավերի համատեքստում, ապա պետք է ֆիքսենք, որ այս իշխանությունն իր գործելաոճով, իր հռետորաբանության ոճով սպառնալիք է Հայաստան պետությանը և հայկական հասարակությանը»:
Անդրադառնալով առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները սկսելու մասին հավաստիացումներին՝ Ռուբեն Մելքոնյանը նախ շեշտեց.
«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պայմանավորել նախապայմաններով: Այն հայտարարությունները, ըստ որոնց, հայ-թուրքական հարաբերությունները դեպի առանց նախապայմանների փուլ են գնում ու ընթանում են «առանց նախապայմանների» տրամաբանությամբ, ուղղակի կեղծիք են ու չեն համապատասխանում իրականությանը:
Բազմիցս առիթ եմ ունեցել մանրակրկիտ ցույց տալու, բացատրելու, որ թուրքական հայտնի նախապայմանները, որոնք կային 1990-ականների սկզբից, նույնությամբ շարունակում են մնալ նաև այսօր: Եթե Թուրքիան հայտարարում է, թե իբրև առանց նախապայմանների է առաջ շարժվում, դա Թուրքիայի կեղծիքն է՝ ուղղված Հայաստանին ու միջազգային հանրությանը:
Մնում է հարցնել, թե Հայաստանի իշխանություններն ո՞ւմ են խաբում՝ ասելով, թե գնում են հարաբերությունների՝ առանց նախապայմանների: Իրենք իրե՞նց են խաբում, իրենց հասարակությա՞նը, թե՞ միջազգային հանրությանն են խաբում: Ո՞ւմ է ուղղված Հայաստանի իշխանությունների այդ կոչը: Պարզապես պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է հայտնի նախապայմաններով:
Ի՞նչ է նշանակում Թուրքիայի այն հայտարարությունը, թե «մենք ամեն ինչ կոորդինացնում ենք Ադրբեջանի հետ, և հենց Ադրբեջանի հետ Հայաստանը պայմանավորվածության հասնի, մենք էլ կակտիվացնենք ՀՀ-ի հետ հարաբերությունները»:
Սա չի՞ նշանակում նախապայման, չի՞ նշանակում, որ մինչև Ադրբեջանի ցանկությամբ Արցախը չճանաչենք նրանց տարածքային ամբողջականության մաս, Թուրքիան մեզ հետ հարաբերությունների չի գնալու: Հենց միայն սա արդյո՞ք հայտնի նախապայման չէ: Որքա՞ն կարելի է ջայլամային քաղաքականություն վարել ու չտեսնել այն, ինչ ակնհայտ է»:
Այս համատեքստում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում հայկական պահանջատիրությանը, թուրքագետը շեշտեց, որ իրականում պահանջատիրություն ասվածը բարդ է՝ ձևակերպումները տարբեր տարիներին դեռ լիովին հստակեցված չեն եղել.
«Այդուհանդերձ, այն, որ Հայաստանն ունի պահանջատիրության իրավունք թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով, անսակարկելի է: Այն, որ Հայաստանն ընտրել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, ինչը գտավ համահայկական ընդունելություն, բացառությամբ որոշ նեղ մարգինալ շրջանակների, դա ևս ակնհայտ է:
Բայց հիմա ողբերգությունն այն է, որ այդ որոշ նեղ մարգինալ շրջանակները, որոնց համար պահանջատիրության գաղափարը խորթ է, ավելին՝ սարսափեցնող է, դարձել են այս իշխանության գաղափարախոսները, հոգևոր ուսուցիչները: Եվ հենց այդ գաղափարներն են դրված իշխանության հայտարարությունների ու մոտեցումների հիմքում, որտեղ շատ հաճախ գերիշխում է կեղծ ու չակերտավոր խաղաղասիրությունը, իսկ պահանջատիրությունը մղվում է հետին պլան կամ ուղղակի անտեսվում է:
Հնչող տեսակետների, իշխանության քայլերի տեսությունը ժիրայր Լիպարիտյանի հայտնի աշխատություններում եմ տեսնում: Հիմա նրա թեզերն են առաջնորդում այս իշխանությանը. նրա թեզերում պահանջատիրություն գաղափարն անգամ գոյություն չունի:
Այնպես որ, ամեն ինչ այս իշխանության պարագայում շատ օրինաչափ է, և զարմանալ պետք չէ: Ակնկալել, որ այս իշխանությունը կարող է խոսել պահանջատիրության մասին՝ անիրական է: Նախօրեի ուղերձներն էլ այդ օրինաչափ տրամաբանության մեջ էին: Պետք չէ ակնկալել մի բան այս իշխանություններից, ինչը լիովին խորթ է նրանց գաղափարական ընկալումներին»:
Թուրքագետը պատահական չի համարում նաև այն կարգախոսը, որը տարածվել էր այս տարի՝ Ապրիլի 24-ին: Խոսքը «Հիշում եմ և խոնարհվում եմ» կարգախոսի մասին է.
«Դա բոլոր՝ իմիջային, գաղափարական, փաստագրական, պատմագիտական և բարոյական իմաստներով սխալ ու խայտառակ լոզունգ է: Նախնիներիդ առջև, իհարկե, կարող ես խոնարհվել, բայց հիշում եմ ձևակերպման մեջ արդեն իսկ քո հիշողությունն է, քո խոնարհումն է նախնիների հիշատակի առջև: Իսկ հաջորդ ձևակերպումը պետք է լինի այն, թե հիշելուց ու նախնիների առջև խոնարհվելուց հետո ինչ ես պահանջում, ինչը բացակայում է:
Չեմ կարծում, որ սա պատահական է, որովհետև «պահանջում եմ» բառի վրա դեռ 2018-ից անընդհատ «պատահական» հարձակումներ են լինում, անընդհատ իբր տեխնիկական վրիպակներ են լինում, իբր մոռանում են գրել: Սա շատ հետաքրքիր լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս որոշ շրջանակների իրական մտածողությունը»:
-
13:35
28.06.26
Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան
Կարդալ ավելին
-
12:30
28.06.26
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
Կարդալ ավելին
-
23:54
27.06.26
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
Կարդալ ավելին
-
22:37
27.06.26
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
Կարդալ ավելին