Լրահոս
Սպորտ
13:31
12.02.25
231

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը «Al-Beruniy» միջազգային մրցաշարում

Img default alt hy

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամները` Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ավարտեցին ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից:

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:  

Մարտիրոսյանը և Սարգսյանը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր:  Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով վաստակել է 6.5 միավոր: