Լրահոս
Սպորտ
16:04
13.10.22
138

Սևանի մարզադպրոցի սաները հաղթող են ճանաչվել քիքբոքսինգի միջազգային մրցաշարում

Img default alt hy

Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաներ Ռազմիկ Շուշանյանը և Հովսեփ Ղարիբյանը չեմպիոնի կոչումներ են նվաճել Երևանում կայացած քիքբոքսինգի միջազգային մրցաշարում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Պարսկաստանի մարզիկները։ Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան  Ռազմիկ Շուշանյանը հանդես է եկել պրոֆեսիոնալ,  Հովսեփ Ղարիբյանը՝ սիրողական կարգում:

«Մարզիչ Էդգար Ղարիբյանի երկու սաներն էլ դրսևորեցին փայլուն ու գրավիչ խաղ` ապահովելով պատվավոր 1-ին հորիզոնականները: Ռազմիկ Շուշանյանն արժանացավ մեդալի, պատվոգրի և ստացավ պրոֆեսիոնալ, ինտերնացիոնալ չեմպիոնական գոտի: Հովսեփ Ղարիբյանը սիրողական կարգում արժանացավ մեդալի, պատվոգրի և չեմպիոնական գավաթի:  Մարզիչ Էդգար Ղարիբյանը «Գրիգորյան Ֆայթ» մարտական ակումբի անունից արժանացավ շնորհակալագրի։ Մեր քաղաքի մարզական կենսագրության մեջ ևս մեկ փառավոր էջ գրվեց»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։