Լրահոս
Հասարակական
21:14
23.04.22
542

Սերժ Սարգսյանը վստահեցնում է՝ իր նախագահության ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին պահանջ չի եղել

Img default alt hy

Հանրապետության հրապարակում, որտեղից մեկնարկել  է Ջահերով երթը, եղել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր նախագահության ժամանակ  միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին պահանջ չի եղել:

«Ի՞նչ է նշանակում դա, ես կարծում եմ, որ  այդպիսի հարցերին ոտքի վրա պատասխանելն այնքան էլ հարիր չէ, բայց, այդուհանդերձ,  Ադրբեջանն էլ չէր ուզում 1988 թվականից սկսած որևէ նշաձողի մասին խոսել, արդյոք դա ինչ-որ մի փաստ է, որը մեզ պետք  է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե ոչ»:

Սարգսյանն ասել է, թե բոլոր փաստաթղթերը կան, պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանից, թե 2019 թվականին իրեն ինչ են առաջարկել  ու, ընդհանրապես, իր համար որն է նշաձողը: