Լրահոս
Քաղաքական
21:24
29.04.22
477

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ

Img default alt hy

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Տիգրան Սարգսյանին և Սարգսյանների ընտանիքին՝ Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին»: