Լրահոս
Միջազգային
22:20
16.10.22
118

Սերբիան փակել է Ուկրաինայում իր դեսպանատունը

Img default alt hy

Սերբիան որոշել է փակել Կիևում իր դեսպանատունը՝ անվտանգության նկատառումներով, հայտնում է Ուկրաինայում դիվանագիտական առաքելության կայքը:

«Ուկրաինայում Սերբիայի Հանրապետության դեսպանությունն իր անձնակազմի անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավորապես փակվել է», - ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է ներկայացուցչության հրապարակման մեջ:

Ընդ որում, դիվանագիտական առաքելության աշխատակիցները աշխատանքը կշարունակեն Բելգրադում «մինչև վերադարձի համար պայմանների ստեղծումը»: Նշվում է նաև, որ դեռևս փետրվարի 13-ին Սերբիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ էր տվել լքել Ուկրաինան և հրաժարվել այնտեղ ուղևորություններից: