Լրահոս
Շոու բիզնես
17:15
06.11.22
524

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է 34-ամյա երգիչ Նիք Քարթերի մարմինը

Img default alt hy

34 տարեկան հասակում մահացել է երգիչ, հաղորդավար, Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերի կրտսեր եղբայրը՝ Ահարոն Քարթերը։ The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ նրա մարմինը հայտնաբերել են իր տանը, որը գտնվում է Կալիֆոռնիայի Լանկասթեր քաղաքում։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։

Tert.am-ի փոխանցմամբ՝ աղբյուրը պնդում է, որ երգչի մարմինը հայտնաբերվել է լոգարանում։

Ահարոնը որպես փոփ երգիչ հայտնի է դարձել 1990-ականների վերջին՝ թողարկելով չորս ստուդիական ալբոմ՝ սկսած Aaron Carter դեբյուտային ալբոմից 1997 թվականին, երբ նա ընդամենը 9 տարեկան էր։