Լրահոս
Արցախ
17:39
27.05.22
211

Սելջուկ Բայրաքթարն այցելել է Շուշի

«Բայրաքթար» անօդաչուների արտադրամասի ղեկավար Սելջուկ Բայրաքթարը այցելել է Շուշի: 

Հայկական բերդաքաղաքում՝ Հունոտի կիրճի բարձունքում՝ նա լրագրողներին սրտաճմլիկ պատմություններ է պատմել ադրբեջանցիների 30-ամյա կարոտի մասին:

Այս օրերին Բաքվում անցկացվում է Ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնը, որի վարչության նախագահն է Էրդողանի փեսա Բայրաքթարը։

Ըստ նրա՝ փառատոնի՝ Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հետագա ամրապնդմանը նպաստելու համար։