-
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26 -
Իրավական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը՝ Երևանում․ կան ձերբակալվածներ
15:4725.06.26 -
Հասարակական
ՆԳ նախարարը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին
15:3525.06.26 -
Քաղաքական
Եվրոպական էլիտաները փորձում են ճգնաժամը ծածկել «հրեշ Պուտինի» գաղափարով. Հակոբ Բադալյան
15:1525.06.26 -
Քաղաքական
Շուրջ 80 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել. Արամ Վարդևանյանը թվարկում է ընտրախախտումները
14:3025.06.26 -
Քաղաքական
Ալիևը պատերազմական հանցագործ է, բայց ՀՀ իշխանությունն իրեն փաստաբանություն է անում. ադրբեջանագետ
14:2425.06.26 -
Քաղաքական
Մարդկանց նկատմամբ մասսայական ճնշում է իրականացվել, հազարավոր մարդիկ գաղտնալսվել են. Արամ Վարդևանյան
14:1625.06.26
«ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները
«Hetq.am»-ը գրում է
«Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանն իր հայաստանյան բիզնեսին աջակցելու նպատակով ընկերություններ է հիմնել արտերկրում: Սրանց հետ իր կապը քողարկելու համար նախկին պաշտոնյան օգտագործել է օֆշորում գրանցված ձևական ընկերություններ, իսկ մի պարագայում էլ որպես վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատեր գրանցվել է նրա զոքանչը:
Սարգսյանի հայտարարագրերում այս ընկերությունների մասին ոչինչ չկա, այնինչ 2017-ի հուլիսից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեորեն պատժելի արարք է: Առավելագույն պատիժը կարող է լինել 4 տարի ազատազրկումը:
Սարգսյանի արտասահմանյան ընկերությունների մասին տվյալները և դրանց ներկայացուցիչների նամակագրությունները հայտնվել են «Pandora Papers» թղթապանակում, որի մասին հետաքննող լրագրողները հայտարարեցին նախորդ տարվա հոկտեմբերին:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», մինչ օրս ուսումնասիրում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»:
Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի և տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբևէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաև ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք:
Փաստաթղթերն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձևական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով: Այդ 14-ից մեկը կիպրական «Demetrios A. Demetriades» իրավաբանական ընկերությունն է, որն այլ կերպ հայտնի է իբրև «DADLAW»: Սրա հաճախորդներից են եղել Արտակ Սարգսյանն ու նրա մտերիմները:
Արտակ Սարգսյանը, որն առավել հայտնի է որպես «ՍԱՍ»-ի Արտակ, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի հիմնադիրն է: 2004-2007 և 2012-2019 թթ. նա Ազգային ժողովի պատգամավոր էր: Մինչև 2006 թ. Սարգսյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, իսկ 2006-2018 թթ.՝ ՀՀԿ-ի:
Սարգսյանների գլխավոր ընկերությունը՝ «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ն, հիմնադրվել է 1998-ի փետրվարին Արտակ Սարգսյանի ավագ եղբոր՝ Արամի կողմից: 2006-ի մայիսին՝ պատգամավորության շրջանում, նրան է միացել Արտակը: Մինչ օրս եղբայրները 50-50 համամասնությամբ տնօրինում են ընկերությունը:
2011-ի մարտին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի այն հասցեում, որտեղ գրանցված է «DADLAW»-ն, նոր ընկերություն է ծնվել՝ «SDA Trade Chain Group Limited»-ը: Ինչպես որ «ՍԱՍ»-ն է կրում իր հիմնադիրների անունը՝ Սարգսյան Արամ/Արտակ Սամվելի, այնպես էլ «SDA Trade Chain Group Limited»-ն է անվանակոչվել Արտակ Սարգսյանի ավագ որդու՝ Դավիթի անունով (ՍԴԱ - Սարգսյան Դավիթ Արտակի): Կիպրական նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալը եղել է 2000 եվրո, որը 50-50 համամասնությամբ կիսել են Արտակ և Արամ Սարգսյանները։ Սակայն նրանց բաժնեմասերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «DADLAW»-ի երկու ածանցյալներին՝ «DADLAW Nominees Limited»-ին ու «DADLAW Secretarial Limited»-ին:
«SDA Trade Chain Group Limited»-ի համար բանկային հաշիվ բացելու փաստաթղթերից մեկում նշվել է, թե ընկերությունը Հայաստանում սուպերմարկետների ամենամեծ մանրածախ ցանցը («ՍԱՍ» սուպերմարկետներ) ներկայացնող հոլդինգի անդամ է լինելու և կիրառվելու է՝ ներդրումներ կատարելու, շահույթ ստանալու և փոխանցելու համար: Բանկային հաշվի վրա ակնկալվող գումարի չափը նշվել է 5 մլն դոլար։ «SDA»-ի գործունեության վայր են ներկայացվել Հայաստանն ու Վրաստանը:
Հիմնադրումից մեկ ամիս անց՝ 2011-ի ապրիլին, «SDA»-ում փոփոխություն է եղել: Արտակ և Արամ Սարգսյանների բաժնեմասերը փոխանցվել են օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) գրանցված «SADA Holding and Investment Inc.»-ին, որն էլ դարձել է կիպրական ընկերության միակ տերը: Բայց «SADA»-ի ներկայությունը, ըստ էության, Սարգսյանների մասնակցությունը քողարկելու համար էր, որովհետև հենց եղբայրներն էին «SADA Holding and Investment Inc.»-ի իրական տերերը (50-50 համամասնությամբ), իսկ ձևական սեփականատեր էր գրանցվել Ջոն Պատրիկ Մյուրեյը (John Patrick Murray):
Այդուհանդերձ, կիպրական ռեգիստրի համաձայն՝ 2018-ի մայիսին «SDA Trade Chain Group Limited»-ը լուծարվել է: Բայց անկախ դրանից՝ նախկին պաշտոնյա Արտակ Սարգսյանը 2012 և 2017 թթ., երբ ընտրվել է պատգամավոր, ինչպես նաև 2019 թ., երբ հանձնել է մանդատը, չի հայտարարագրել օֆշորային «SADA Holding and Investment Inc.»-ում իր 50 տոկոս բաժնեմասը:
2017-ի հուլիսից հետո հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա:
«ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, Հայաստան է ներկրում մի շարք հայտնի ապրանքանիշեր ոչ միայն սննդի ոլորտում, այլև հագուստի։ Սարգսյանների ընկերությունն է բրիտանական «Next» և «Debenhams» (վերջինս այլևս չի գործում), ինչպես նաև կանադական «Aldo» բրենդների ներկրողը Հայաստանում։
Սարգսյանները Հայաստանում ներկայացնում են նաև կոշիկի, հագուստի և աքսեսուարների «Baldi» ապրանքանիշը։
Վերջինիս կայքում ասվում է, որ «Baldi»-ի պատմությունը սկսվել է Անտոնիո Բալդի անունով իտալացի մի կոշկագործից, որի թոռները 2005-ին կոշիկ արտադրող ընկերություն են հիմնել։ «Համագործակցելով լոնդոնյան ներդրումային կազմակերպություններից մեկի հետ՝ «Baldi»-ն իր առաջին քայլերն արեց դեպի նոր շուկա և դեպի աշխարհով մեկ տարածվելուն»,- ասվում է կայքում, որի համաձայն՝ «Baldi» խանութներ կան Հայաստանում (Երևան), Վրաստանում (Թբիլիսի), Ղազախստանում (Նուր Սուլթան, Ալմաթի), Ուկրաինայում (Դնեպր), ԱՄԷ-ում (Դուբայ), Քաթարում (Դոհա), իսկ օնլայն խանութներ՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
Այդուհանդերձ, ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում «Baldi»-ն ներկայացնող բոլոր ընկերություններն էլ կապ ունեն Սարգսյանների հետ, ինչից կարելի է հետևություն անել, որ այս ապրանքանիշի տերը նախկին պատգամավորի ընտանիքն է։
Ներկայացված ինֆոգրաֆիկայում «Baldi»-ի ցանցի ընկերություններից ամենահինը 2011-ի սեպտեմբերին Լոնդոնում գրանցված «Baldi Retail Ltd»-ն է, որի գործունեության ոլորտը մասնագիտացված խանութներում կոշիկի մանրածախ վաճառքն է։ Ըստ էության, սա հենց այն «լոնդոնյան ներդրումային կազմակերպությունն է», որը, «Baldi»-ի պաշտոնական կայքի համաձայն, համագործակցելով իտալացի կոշկագործ Անտոնիո Բալդիի թոռների հետ, հիմք է դրել նոր ապրանքանիշին։
Լոնդոնյան ընկերության տնօրենը հիմնադրումից ի վեր Ռուսաստանի քաղաքացի, Ուլյանովսկ քաղաքի բնակչուհի, ազգությամբ հայ Եվգենիա Թումասովան է, ով Արտակ Սարգսյանի զոքանչն է, իսկ «Baldi Retail Ltd»-ի սեփականատերը դրա ստեղծումից մինչև 2020 թ․ դեկտեմբեր եղել է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Baldi Retail Limited»-ը: Վերջինիս ձևական սեփականատերն իր հերթին «Palmwood Management Limited»-ն էր, բայց իրական տերը հենց Թումասովան էր։ 2020-ի տարեվերջին «Baldi Retail Limited»-ն արանքից դուրս է եկել, և Ա․ Սարգսյանի զոքանչը դարձել է լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ի անմիջական սեփականատեր։ Այդուհանդերձ, կարելի է պնդել, որ այս ամենը փաստացի Սարգսյանների բիզնեսն է, իսկ 68-ամյա Թումասովան, որը Բաքվից է, կրթությամբ ինժեներ և ավարտել է Ադրբեջանի նավթի ու քիմիայի ինստիտուտը, ընդամենը քողարկող գործոն է։
Ըստ «Baldi Retail Ltd»-ի ֆինանսական փաստաթղթերի՝ 2020 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն ունեցել է ընդամենը մեկ աշխատող, որը եղել է տնօրենը՝ Եվգենիա Թումասովան։ Կանոնադրական կապիտալը եղել է 206.000 ֆունտ ստեռլինգ, հիմնական (ոչ դրամային) միջոցների արժեքը՝ շուրջ 950.000 ֆունտ ստեռլինգ։ Այս ունեցվածքը ներառում է Սարգսյանների լոնդոնյան կազմակերպության դուստր ընկերությունները։ 2020-ի տարեվերջի դրությամբ «Baldi Retail Ltd»-ի երկարաժամկետ պարտավորությունների ծավալը կազմել է մոտ 770.000 ֆունտ ստեռլինգ, որից 617.000-ը փոխառություն է «ASA Investments»-ից (չնայած վերջինիս մասին տվյալներ չկան, ենթադրելի է, որ խոսքը բրազիլական ներդրումային ընկերության մասին է)։
Եվգենիա Թումասովան միայն Լոնդոնում չէ, որ «Baldi» ցանցի ընկերություն է գրանցել։ Կրկին 2011-ի սեպտեմբերին՝ «Baldi Retail Ltd»-ի հիմնադրումից օրեր անց, Թբիլիսիում ստեղծվել է «Բալդոսի» ՍՊԸ-ն։ Մինչև 2012-ի դեկտեմբեր Արտակ Սարգսյանի զոքանչն էր վրացական ընկերության 100 տոկոսի տերը, ինչից հետո իր բաժնեմասը փոխանցել է կիպրական «Baldi Cyprus Holding Limited»-ին, իսկ սա էլ 2021-ի հոկտեմբերին իր ամբողջ փայը հանձնել է երևանցի Տիգրան Զաքարյանին, որը Սարգսյանների վստահելի մարդկանցից է։
Արտակ Սարգսյանի վրացական բիզնեսի մասին «Հետքը» գրել է 2016-ին։ Անդրադարձել էինք Թբիլիսիում գործող «Next», «Aldo» և «Debenhams» խանութները ներկայացնող վրացական ընկերություններին, որոնք պատկանում են Սարգսյաններին, բայց տարբեր տարիների դրանց սեփականատեր են գրանցվել վիրջինյան, հոլանդական, բրիտանական կազմակերպություննե
2011-ի սեպտեմբերին Թումասովայի անունով հիմնվել է ևս մի ընկերություն՝ «Բելինի» ՍՊԸ-ն, այս անգամ՝ Երևանի Մաշտոցի 16 հասցեում, որի հարևանությամբ՝ Մաշտոցի 18-ում, 1997-ից գործում է առաջին «ՍԱՍ» սուպերմարկետը։ «Բելինիի» տնօրենը Տիգրան Զաքարյանի ավագ եղբայրն էր՝ Վարդան Զաքարյանը, միակ սեփականատերը՝ Եվգենիա Թումասովան։ Այսպիսով՝ 2011-ի սեպտեմբերին գործարար Արտակ Սարգսյանի զոքանչի անունով Մեծ Բրիտանիայում, Վրաստանում և Հայաստանում «Baldi» ցանցի մաս կազմող ընկերություններ էին գրանցվել։ Մի փոքր առաջ անցնելով՝ նկատենք, որ երևանյան «Բելինի» ՍՊԸ-ն մեկ տարի անց՝ 2012-ի դեկտեմբերին, վերակազմավորվեց ու դարձավ ՓԲԸ, սակայն սեփականատերն էլի Ե․ Թումասովան էր, իսկ տնօրենը՝ Վ․ Զաքարյանը, գործունեությունն էլ՝ մասնագիտացված խանութներում կոշիկի մանրածախ առևտուրը։
2012-ի հուլիսին կիպրական միջնորդ «DADLAW»-ն Նիկոսիայի իր գրասենյակի հասցեում Սարգսյանների համար նոր ընկերություն հիմնեց՝ «Baldi Cyprus Holding Limited»-ը։ Շուտով սա դարձավ «Baldi» ցանցի կենտրոնական ընկերությունը։ Սրա սկզբնական ֆիկտիվ սեփականատերը «DADLAW Nominee Limited»-ն էր, բայց հաշված օրեր անց ամբողջ բաժնեմասը հանձնվեց Թումասովայի լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ին։ Այդուհանդերձ, ինչպես «SDA Trade Chain Group Limited»-ի պարագայում էր, այս դեպքում էլ կիպրական ընկերության կառավարմամբ զբաղվել է «DADLAW»-ն։ Ընկերության կանոնադրական կապիտալը 5000 եվրո է։ Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝ «Baldi Cyprus Holding Limited»-ը տարբեր տարիների բանկային հաշիվներ է բացել կիպրական «Bank of Cyprus», մալթայական «Bank of Valletta», հայկական «Արդշինբանկ» բանկերում։
2018 թ․ «Bank of Cyprus»-ին ներկայացրած մի հարցաթերթի մեջ Սարգսյանների կիպրական ընկերությունը նշել է, որ զբաղվում է կոշիկի և աքսեսուարների մանրածախ վաճառքով, իսկ տարեկան եկամտի չափը 500.000 եվրո է։ Բանկային փոխանցումներով գումար ուղարկելու հասցեակետ և ստանալու աղբյուր են նշվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Հայաստանը, Ավստրիան, Բրազիլիան, Չինաստանը, Կիպրոսը, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Հոնգ Կոնգը, Հնդկաստանը, Իտալիան, Ղազախստանը, Լատվիան, Նիդերլանդները, Ֆիլիպինները, Պորտուգալիան, Ռումինիան, ԱՄՆ-ն։ Որպես գործընկերներ, որոնց գումար է ուղարկվել, նշվել են ռուսական «Ամբերալ» (բիժուտերիա արտադրող ընկերություն է, որը գործել է 2013-2018 թթ․), վրացական «Բալդոսի», ամերիկյան «Baldi USA Inc․» և հայկական «ՍԱՍ-Գրուպ» ընկերությունները։
«Baldi Cyprus Holding Limited»-ին առնչվող փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընկերությունը տարբեր տարիների կոշկեղեն է ձեռք բերել Հնդկաստանից, Չինաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից։ Ապրանքը մատակարարվել է Հայաստան և Իտալիա։ Կիպրական ընկերությունը Եվգենիա Թումասովային պատկանող երևանյան «Բելինի» ՍՊԸ-ի հետ պայմանագիր էր կնքել ապրանքներ մատակարարելու մասին։ Այլ կերպ ասած՝ սկզբնական փուլում հենց «Բելինիի» միջոցով է Հայաստանում ներկայացվել «Baldi» ապրանքանիշը։
Նմանատիպ պայմանագիր էր կնքվել նաև ղազախական «Բալինա» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին Աստանայում (Նուր Սուլթան), իսկ ավելի ուշ տեղափոխվել է Ալմաթի։ Դրա առաջին սեփականատերը Հայկ Հարությունյանն էր, որը 2013-ի մարտին իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Ե. Թումասովայի լոնդոնյան «Baldi Retail Ltd»-ին: 2018-ի մայիսին բրիտանական ընկերությունը «Բալինա» ՍՊԸ-ն օտարել է ղազախ Տալգատ Կայշիբաևին: «Բալինայի» գործունեությունը մեծածախ առևտուրն է:
Սարգսյանների գործերը, թերևս, հաջող զարգանում էին, ինչի արդյունքում էլ 2012-ի սեպտեմբերին Կիևում հիմնադրվել է նոր ընկերություն՝ «Բելդիանա» ՍՊԸ-ն, որը ևս զբաղվում էր մասնագիտացված խանութներում կոշիկի ու կաշվե իրերի մանրածախ առևտրով։ «Բելդիանայի» 100 տոկոսի տերը «Baldi Cyprus Holding Limited»-ն է։
2012-ի տարեվերջին Սարգսյանների կիպրական ընկերությունը լիազորագիր էր տվել ՌԴ քաղաքացի Հովհաննես Նազլոյանին՝ Ռուսաստանում «Baldi Russia» անունով ՍՊԸ հիմնելու համար։ Այդ նոր ընկերությունը գրանցվեց 2013-ի փետրվարին Մոսկվայում, 99 տոկոսը պատկանում էր «Baldi Cyprus Holding Limited»-ին, իսկ մնացած 1 տոկոսը՝ գլխավոր տնօրեն Գալինա Նազլոյանին (հավանաբար Հ․ Նազլոյանի քույրն է)։ Այդուհանդերձ, 2016-ի փետրվարին ռուսական ընկերությունը ապագրանցվեց իրավաբանական անձանց ռեեստրից։
2013-ի մարտին Ե․ Թումասովան երևանյան «Բելինի» ՓԲԸ-ում ունեցած իր բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցել է «Baldi Cyprus Holding Limited»-ին, սակայն ավելի ուշ ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցվել է։ Փոխարենը 2013-ի ապրիլին Արտակ Սարգսյանի զոքանչը կրկին Մաշտոցի 16-ում հիմնել է «Բալդի» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերն ինքն էր, իսկ տնօրենը՝ նույն Վարդան Զաքարյանը։
Այլ կերպ ասած՝ Հայաստանում «Baldi»-ն սկսել է ներկայանալ այս նոր ընկերությամբ՝ «Բալդի» ՓԲԸ-ով։ Ստեղծումից ամիսներ անց Թումասովան ընկերությունը հանձնել է «Baldi Cyprus Holding Limited»-ին, սա էլ իր հերթին՝ Արտակ Սարգսյանի ավագ եղբորը՝ Արամին։ 2015 թ․ աշնանը վերջինս ՓԲԸ-ն օտարել է Արմավիրի Նալբանդյան գյուղի մի բնակչուհու, ինչով, թերևս, Սարգսյանները հրաժարվել են այս ընկերությունից։ 2018-ին «Բալդի» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, իսկ մեկ տարի անց՝ լուծարվել։ Մենք պարզել ենք, որ Հայաստանում «Baldi» խանութների ցանցը ներկայում շահագործում է «ՍԱՍ-Գրուպը»։
2014-ին «Baldi» ցանցի հերթական ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում։ Մայիսին Արամ Սարգսյանը հայաշատ Գլենդելում գրանցել է «Baldi USA Inc․»-ը, որն ավելի ուշ տեղափոխվել է Լոս Անջելեսի Վան Նայս թաղամաս։ Ըստ ամերիկյան փաստաթղթերի՝ ընկերության տնօրենը, գործադիր ղեկավարն ու քարտուղարը եղել է հենց Արամ Սարգսյանը։
Այդուհանդերձ, 2021-ի մարտին Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղարը (նահանգային պաշտոնյա, որը, ի թիվս այլ պարտականությունների, պահում է ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերը) կասեցրել է «Baldi USA Inc․»-ի գործունեությունը, քանի որ ընկերությունը չի ներկայացրել իր մասին տեղեկատվություն (Statement of Information), ինչն օրենքի պահանջ է: 2022-ի հունվարին արդեն հարկային մարմինն է դիմել նույն քայլին, քանի որ «Baldi USA Inc․»-ը չի կատարել հարկ վճարողի իր պարտավորությունները:
«Baldi USA Inc․»-ը Սարգսյանների ամերիկյան միակ ընկերությունը չի եղել: 2009-ի հուլիսին հիմնադրվել է «SAS USA LLC»-ն, որն այսօր էլ գործող ընկերություն է, գրանցված է Գլենդելում: Ընդ որում՝ 2012 թ. ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ ամերիկյան ընկերությունում 50 % բաժնեմաս ունի, բայց մանդատը վերցնելուց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) տրամադրած հայտարարագրում «SAS USA LLC»-ն բացակայում է, որովհետև հայտարարագրված ընկերությունների բաժնեմասերը դրամով են և ոչ թե դոլարով, այսինքն՝ Սարգսյանը նշել է միայն հայկական կազմակերպությունները:
Ամերիկյան ընկերության բաժնեմասը չի նշվել նաև 2017 և 2019 թթ. հայտարարագրերում: «SAS USA LLC»-ի մնացած 50 %-ը Արամ Սարգսյանինն է: Նկատենք, որ 2018-ին Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղարը կասեցրել էր «SAS USA LLC»-ի գործունեությունը, սակայն 2019-ին Սարգսյանները վերականգնել են այն:
«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաստատել է, որ 2012-2019 թթ․ իր բոլոր հայտարարագրերում Արտակ Սարգսյանը ներկայացրել է միայն հայկական կազմակերպությունները։ Հանձնաժողովը հայտնել է նաև, որ Սարգսյանի հայտարարագրերի վերլուծություններ «դեռևս չեն իրականացվել»։
Մենք Ա․ Սարգսյանի անունով նամակ էինք ուղարկել «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ի էլեկտրոնային փոստին և ֆեյսբուքյան էջին, զանգահարել ենք նաև գրասենյակ։ Նախկին պաշտոնյայից հետաքրքրվել էինք, թե ինչու է եղբոր հետ որոշել բիզնես վարել օֆշորային «SADA Holding and Investment Inc.»-ի միջոցով, և որն է դրա առավելությունը։ Հարցրել էինք նաև, թե արդյոք «Baldi» ապրանքանիշը պատկանում է իր ընտանիքին, և ինչու են որոշել այդ բիզնեսը գրանցել զոքանչի՝ Եվգենիա Թումասովայի անունով։ Թե՛ նամակները, թե՛ զանգերը մնացել են անարձագանք»։
-
23:54
27.06.26
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
Կարդալ ավելին
-
22:37
27.06.26
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
Կարդալ ավելին
-
21:51
27.06.26
Իրան-ԱՄՆ նոր բախման սպասե՞լ. վերլուծություն
Կարդալ ավելին
-
20:10
27.06.26
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
Կարդալ ավելին