Լրահոս
Միջազգային
14:44
14.04.25
226

Սարսափելի սխալ կամ ռուսական ողբերգական հարձակումը՝ Սումի քաղաքի վրա

Սումի քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 34-ի: Մահացածներից 2-ը երեխաներ են: Ուկրաինական կողմը նաև 117 վիրավորի մասին է նշում: Ռուսական կողմը չի մեկնաբանել հարձակումը, ըստ ԱՄՆ նախագահի՝ սարսափելի սխալ է տեղի ունեցել: Դաշնության պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ Սումիի վրա հարձակումից հետո առավոտյան Ուկրաինան Կուրսկի, Բրյանսկի, Տուլայի և ռուսական այլ բնակվայրերի ուղղությամբ ավելի քան 50 ԱԹՍ է արձակել: