Լրահոս
Իրավական
16:40
16.11.22
152

Սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել Պեմզաշենի դաժան սպանությունից

Քննչական կոմիտեն սարսափելի մանրամասներ է հայտնել Պեմզաշենում մոր, նրա անչափահաս դստեր ու որդու սպանությունից: Պարզվել է, որ երեխաների ձեռքերն ու ոտքերը նախ կապել, հետո նրանց մարմնի տարբեր մասերին խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել առաջինը ձերբակալված 32 ամյա տղամարդը: 

Նա, ըստ ՔԿ-ի, ունի հոգեկան հիվանդություն, որ կոչվում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով»: Պարզվել է նաև սպանության շարժառիթը: