Լրահոս
Աշխարհ
15:15
07.11.22
126

Սառցե բեկորն ընկել է բրազիլացի զբոսաշրջիկի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ բրազիլացի զբոսաշրջիկը սեփական հետաքրքրասիրության զոհ է դարձել։

Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին ձյունածածկ Կուևա դե Ջիմբո քարանձավում, որի դիմաց սառույցի անկման սպառնալիքի պատճառով անցումն արգելող նշան է տեղադրվել։ Դենիս Կոսմո Մարինն անտեսել է զգուշացումը և ընկերների աչքի առաջ մտել զարմանալի բնական «կառույց», բայց հեռու չի գնացել՝ կոտրված սառցե բեկորն ընկել է նրա գլխին։

Ականատեսները դեպքի վայր են կանչել փրկարարներին, սակայն մինչ նրանք հասել են, զբոսաշրջիկը մահացել է։