Լրահոս
Միջազգային
19:08
13.10.22
109

Սաուդյան Արաբիան հերքում է ՕՊԵՔ+ի որոշման քաղաքական աստառը և դրա ուղղվածությունը որևԷ երկրի դեմ

Img default alt hy

Սաուդյան Արաբիան հերքում Է նավթի արդյունահանումը նվազեցնելու մասին ՕՊԵՔ+ի համաձայնագրի մասնակից երկրների որոշման քաղաքական աստառը և դրա ուղղվածությունը որևԷ երկրի դեմ: Այդ մասին ասվում Է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Սաուդյան Արաբիայի կառավարությունը լիովին հերքում Է այդ հայտարարությունները, որոնց հիմքում փաստեր չկան և հենվում են ՕՊԵՔ+ի որոշումը զուտ տնտեսական շրջանակներից դուրս ներկայացնելու փորձի վրա: Այդ որոշումը միաձայն ընդունվել Է խմբի բոլոր երկրների կողմից… Այդ որոշման ընդունումը մեկ ամսով հետաձգելը, որն առաջարկել Է ԱՄՆ-ը, բացասական տնտեսական հետևանքներ կունենար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Սաուդյան Արաբիան Վաշինգտոնի հետ հարաբերությունները դիտարկում Է որպես ռազմավարական, որոնք ծառայում են հօգուտ երկու երկրների շահերի»,-հավելել են ԱԳՆ-ում: Անցած շաբաթ պետությունները, որոնք մտնում են ՕՊԵՔ+ի համաձայնագրի մեջ, որոշում են ընդունել նվազեցնել նավթի արդյունահանումը 2 միլիոն բարելով՝ գործարքի գործողությունը երկարացնելով մինչև 2023 թվականի վերջը, ինչն առաջացրել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի դժգոհությունը:

Վաշինգտոնը հայտարարել Է Սաուդյան Արաբիայի նկատմաբ քաղաքականությունը վերանայելու ցանկության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: