Լրահոս
Երևան
14:55
16.04.22
179

Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան

Img default alt hy

2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա:

«Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ:

Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով:

Հավաքագրման գործընթացը սկսված է», - հայտնում են Երևանի քաղաքապետարանից։