Լրահոս
Սպորտ
11:29
18.10.22
90

Սամուել Սևյանը հաղթել է ԱՄՆ առաջնության 11-րդ տուրում. Արոնյանը կիսել է միավորը

Img default alt hy

Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  առաջնությունում կայացել են 11-րդ տուրի պարտիաները:  Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Շանկլանդ Սեմի հետ, իսկ Սամուել Սևյանն առավելության հասավ Դարիուս Շվիրցի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7,5 միավորով: Սամուել Սևյանը 4-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 11-րդը:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: