Լրահոս
Քաղաքական
13:05
18.10.22
151

Սահմանի լարվածության մասին խոսելիս ՔՊ-ականը թիրախավորել է «5-րդ ալիքի» լրագրողին

Այն պահին, երբ Հայաստանի վարչապետն էլ է գուժում, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի համար պատրվակ է ստեղծում, իսկ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտնում է սահմանային լարվածության մասին, այսինքն՝ երկիրը, ըստ էության, պատերազմական վիճակում է, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հարկ է համարել իր որոշ մականունավոր թիմակիցների հանգվույն պատերազմել լրագրողների դեմ:

Այսօր նա թիրախավորել է «Հայլուր»-ի թղթակից Կարինե Մանգասարյանին: