Լրահոս
Իրավական
16:14
28.04.25
379

Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Img default alt hy

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին հայտնել են ՔԿ-ից:

«Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- ասացին ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։