Լրահոս
Քաղաքական
19:27
07.05.25
1 090

Սաղիդ կտանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․ դահլիճում իրավիճակը սրվեց

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց կոռուպցիայից, ԱՆԻՖ-ի միջոցով պետբյուջեի միջոցների փոշիացումից, Նոր Նորքի թաղապետի խուլիգանական գործողություններից։

Փաշինյանը սկզբում մի քիչ հանգիստ էր պատասխանում, հետո հունից դուրս եկավ։

«Մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել։ Ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ օտարերկրյա շպիոններ եք։

Մամուլի հրապարակովներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնենք ԱԱԾ-ի պադվալները։

Նստե՛ք տեղներդ, ձեններդ կտրե՛ք։ Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտեք»,- Փաշինյանը հունից դուրս եկավ, դահլիճում թեժ բանավեճ սկսվեց ընդդիմադիր պատգամավորների և ՔՊ-ականների միջև։

Նիկոլ Փաշինյանը հեռացավ ամբիոնից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն իր հերթին թեժացնում էր մթնոլորտը, հայտարարեց ընդմիջում։