Լրահոս
Միջազգային
16:21
17.01.23
221

Սաակաշվիլիին պետք է վիրահատել, այլապես չի կարողանա քայլել. ամերիկացի բժիշկ

Img default alt hy

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ընթացող դատավարության ժամանակ հեռավար կարգով ներկա գտնվող ամերիկացի վնասվածքաբան-օրթոպեդ վիրաբույժ Ջեյմս Կոբը նշել է, որ Սաակաշվիլիին մի քանի վիրահատություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում նա չի կարողանա շարժվել, փոխանցում է Aliq.ge-ն։

Կոբի խոսքով, Սաակաշվիլիի մոտ առկա են հետևյալ ախտորոշումները.

ձախ ուսի հոդի արթրիտ,
ձախ ազդրային հոդի արթրիտ,
պարանոցի հատվածում գտնվող միջողնային սկավառակի վնասվածք և ռադիկուլոպաթիա,
ողնաշարի ստենոզ, որի հիման վրա ճնշում կա ողնուղեղի նյարդերի վրա.
Ըստ Կոբիի՝ թվարկված ախտորոշումներից բացի, պարանոցի և ձախ ուսի հոդերի խնդիրն ամենալուրջն ու ցավոտն է։

«Անհրաժեշտ է պարանոցի վիրահատություն կատարել, ձախ ուսի հոդի վիրահատություն` նույնպես։ Նաև` վիրահատական ​​միջամտություն է հարկավոր ձախ ազդրի հոդի վրա։ Նրա շարժունակության խնդիրը խիստ բարդացած է։ Եթե ​​այդ գործողությունները ժամանակին չկատարվեն, իրավիճակն էլ ավելի կբարդանա, ու գործնականում նա չի կարողանա քայլել ու շարժվել»,- ասել է Կոբին։