Լրահոս
Տարածաշրջան
23:30
28.12.22
275

Սաակաշվիլիի որդուն թույլ չեն տվել տեսակցել հորը

Img default alt hy

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի որդուն՝ Էդուարդ Սաակաշվիլիին, անհայտ պատճառներով թույլ չեն տվել այցելել երրորդ նախագահին:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները ասել են, որ որդուն թույլ չեն տվել տեսակցել հորն անվտանգության նկատառումներով:

«Կանոնները խստացվել են վիրուսների կամ այլ բաների պատճառով, բայց Էդուարդի դեպքում` չգիտեմ… նախագահը սպասում էր որդուն»,- երրորդ նախագահին տեսակցելուց հետո ասել է Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան։

Մինչ այդ ՄԱԿ-ի պատգամավոր Էկա Սարկեուլիձեն լրագրողներին հայտնել էր, որ Սաակաշվիլիի հիվանդասենյակում խուզարկություն է իրականացվել։

Դեպքի առթիվ քրեակատարողական ծառայությունը դեռ պարզաբանում չի տվել։