Լրահոս
Քաղաքական
23:15
14.11.22
149

Սա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ քայլ է. Փաշինյանն անդրադարձել է Ալիևի ելույթին

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթը Հայաստանի քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու քայլ է որակում:

Այս մասին Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը:

«Զինվորական համազգեստով և զինվորականների ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ին իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, թե Սիսիանը, Գորիսը, Կապանը և հայկական այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են։ Հայաստանը հասկանում է` ինչ է սա նշանակում: Սա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ քայլ է»,-գրել է Նիկոլ Փաշինյանը: