Լրահոս
Քաղաքական
11:30
20.01.25
592

Սա փակցնելու պարտականությունն էլ դրել են «Աղդամցի Ալենի» վրա․ Աննա Մկրտչյան

Img default alt hy

«Հայրենավաճառության մասին իշխանազավթներն այլևս բղավում են այնչափ ուժգին, որքան հնարավոր է։ Ասում են՝ ճիշտ է, հայրենիքը շատ ենք փոքրացրել, բայց դեռ հո ամբողջությամբ չենք հանձնել։ Ու ձեր ցավը, մեր բոլորի ողբերգությունը մի մետաղի ջարդոնի են վերածել ու բերել փակցրել են Ազգային ժողովի պատին, որ ավելի ցավեցնեն, ավելի նվաստացնեն»,- խորհրդարանի ամբիոնից ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նշենք, որ ԱԺ նիստերի դահլիճում փակցվել է ՀՀ քարտեզը՝ առանց Արցախի։

«Կարելի է ասել, որ սա ճակատագրի հեգնանք է, որովհետև սա փակցնելու պարտականությունն էլ դրել են մի մարդու վրա, ով ընդամենը մի քանի տարի առաջ ասում էր, որ Աղդամն իր հայրենիքն է, որ ինքը «Աղդամցի Ալենն է» և հնարավորորթյուն չի տալու որևէ մեկին գեթ մեկ սանտիմետր հող անձնել Արցախից և Աղդամից»,- ասաց պատգամավորը։

Աննա Մկրտչյանը ամբիոնից ցույց տվեց Արցախի ու Հայաստանի միացյալ քարտեզը և այն փակցրեց ԱԺ նախագահ-փոխնախագահների սեղանին։