Լրահոս
Միջազգային
21:13
16.04.25
215

Սա Կիևի կարմիր գիծն է. պայթյուններ, զոհեր և արյունահեղություն՝ բաղձալի խաղաղության ճանապարհին

 

Վերջին 24 ժամում Ուկրաինայի օդուժը 6 անգամ գրոհել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքները Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Խերսոնի մարզերում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Հակառակ ուղղությամբ հարվածների մասին է հայտնում ուկրաինական կողմը: Խերսոնի քաղաքապետը ուղիղ եթերում ստիպված է եղել պառկել գետնին հերթական ավիահարվածից պաշտպանվելու համար: Քաղաքում մեկ զոհ, հինգ վիրավոր կա: Տուժածներ կան նաև ռուսական կողմում: Պատերազմը դադարեցնելու ամերիկյան ջանքերը կարծես փակուղի են մտնում: Գերագույն Ռադան ևս 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունը, որը թույլ է տալիս երկրին շարունակել զորահավաքները և արգելում է որևէ ընտրության կազմակերպում: