Լրահոս
Քաղաքական
20:02
30.04.22
352

Սա համաժողովրդական պայքար է, այլ ոչ թե իշխանության. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը հասկանալու է, որ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի, և մարդիկ, հասկանալով, որ սեղանին դրված է Արցախի ու Հայաստանի լինելիության հարցը, փողոց են դուրս եկել, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Սա համաժողովրդական պայքար է: Սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է՝ համախմբելու ժողովրդի ուժը։

«Մենք կարողացել ենք այս ընթացքում բացահայտել Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Արցախի հարցով մեր բազմաթիվ առաջարկներ մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից։ Հասարակության համար ևս ակնհայտ է, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին»,- ասել է ընդդիմադիր գործիչը։