Լրահոս
Հասարակական
13:18
24.04.22
1 025

Սա անարգանք է իմ զոհված որդու հանդեպ․ Արտակ Հովհաննիսյան

Img default alt hy

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։

Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու...»։